top of page
379 logos-01.png
AMEL5051MOD.jpg

379Torch & Brew

379 Torch&Brew-ը գարեջրատուն ռեստորանը գտնվում է Երևանի սրտում՝ պատմական շենքում, որը տարբերվում է հին Երևանը հիշեցնող մթնոլորտով և իր հմայիչ բակով: Պահպանելով շենքին հատուկ հմայքն ու առանձնահատկությունը՝ մենք ավելացրել ենք մեր յուրօրինակ ձեռագիրը՝ անխափան պահելով շենքի պատմամշակութային ամբողջությունը։

379 Torch&Brew-ն աչքի է ընկնում իր յուրահատուկ և վառ ինտերիերով: Գունավոր կահույքն ու դետալները հակադրվում են սև տուֆի պատերի և առաստաղի մետաղական կառուցվածքի հետ՝ լրացնելով միմյանց և ստեղծելով չկրկնվող և հարմարավետ մթնոլորտ։

20220629_181304.jpg

Ռեստորանը ներկայացնում է եվրոպական և հայկական նրբաճաշակ խոհանոց: Մենք մատուցում ենք մեր գարեջուրը, ֆիրմային գարեջրային կոկտեյլներ և ավելի քան 70 այլ կոկտեյլներ:

Համեղ խոհանոցին զուգահեռ մենք առաջարկում ենք մեր հյուրերին բազմաթիվ միջոցառումներ և խաղեր՝ նրանց այցելությունը անմոռանալի դարձնելու համար: Հյուրերի սպասարկումը տարածվում է սննդի մատուցման սահմաններից դուրս. օրինակ, մեր մատուցման թղթերը խաչբառեր են, որոնք լուծելով հյուրը ստանում է իր նախընտրած գարեջուրը հյուրասիրություն: Բացի դա, գարեջրի յուրաքանչյուր 10-րդ գավաթը հյուրասիրություն է, որի մատուցումը ուղեկցվում է երաժշտությամբ և ծափահարություններով, մինչդեռ 50-րդ բաժակի դեպքում հյուրը նվեր է ստանում շշալցված գարեջրի արկղ:

Footer-Visual.jpg

Ավելին՝ մենք տրամադրում ենք տարբեր խաղեր, ինչպիսիք են շշերի բացիչ խաղը և հատուկ կոդավորված պատը՝ թաքնված հաղորդագրությամբ, որոնցից յուրաքանչյուրը պարգևատրվում է հետաքրքիր մրցանակներով:

Սեթեր - Ծովային.jpg
Ռիզոտո սպանախով և ծովախեցգետնով.jpg
Գարեջրի հետ - Ձիթապտղի տեմպուրա, մարինացված վարունգ տեմպուրա, ծովախեցգետնի տեմպուրա .jpg
interior-3.jpg

39 Հանրապետության
ՀՀ, 0027, ք․ Երևան

Աշխատանքային ժամերը՝ 11:30 - 02:00
+374 93 379 379

  • site-02
  • site-03
  • site-01

© 2022, 379 torch and brew

Բոլոր իրավունքները պաշտպանված են

bottom of page